ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Պարույրն այստեղ է, Պարույրն այնտեղ է, Պարույրն ամենուր է

Պարույրն այստեղ է, Պարույրն այնտեղ է, Պարույրն ամենուր է
09.02.2013 | 21:10

Փետրվարի 9-ին Պարույր Հայրիկյանը այցելել է 20-րդ օրը հացադուլ անող Անդրիաս Ղուկասյանին: Նախագայի երկու թեկնածուների առանձնազրույցը չի կայացել` Ղուկասյանն առաջարկել է խոսել բոլորի ներկայությամբ, Հայրիկյանը հրաժարվել է, հետո նա լրագրողներին ասել է, որ խնդրել է դադարեցնել հացադուլը և միանալ իր հայտարարությանը, որով կոչ է անում հանդես գալ միասնական թեկնածուով: Մի քանի լրատվամիջոցների հաղորդմամբ` Հայրիկյանը նաև առաջարկել է Անդրիաս Ղուկասյանին դառնալ միասնական թեկնածու: Ղուկասյանը կպատասխանի երկուշաբթի օրը, թեպետ այս ժամկետին նրա պատասխանն արդեն ուշացած կլինի:

Դիտվել է՝ 2348

Մեկնաբանություններ